Այս շենքում գտնվում է մի մարդ, ով համարվում է ՀՀ-ում ընտրակեղծարարության հիմնադիր հայրը։ Այս մասին ԲԴԽ-ի մոտ ասաց Արեգնազ Մանուկյանը։
«Նման մարդուն պաշտոն տալով այս դեմագոգ իշխանությունները խրախուսում են ընտրակեղծարարությունը։ Այս շենքում գտնվում է մի մարդ, ում ընդդիմադիր աշխատելու տարիներին Փաշինյանը մեղադրում էր իշխանությունների կամակատարը լինելու մեջ իսկ նա Նիկոլ Փաշինյանին անվանում էր անգրագետ։ Այս շենքում նստած մարդը ոչ թե նախկին է, այլ նախկինագույն է։ Մենք պետք է ազատվենք ոչ միայն Փաշինյանից, այլ նաև նրա կրունկի տակ գտնվող հանցավոր կամակատարներից»,-ասաց Մանուկյանը։
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատներն այս պահին ԲԴԽ-ի շենքի մոտ են. նրանք պահանջում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունն անցնի դռնբաց։ «Դիմադրություն» շարժման մասնակիցները ԲԴԽ-ի մոտ են` աջակցելու զոհված զինծառայողների ծնողների պահանջին:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը