25 05 2022

Երկրում հաստատվել է երկիշխանություն, ժողովուրդն է որոշում՝ որ պետական կառույցը աշխատի. Իշխան Սաղաթելյան



Արդեն պարզ է, որ Փաշինյանը ինքնակամ հրաժարական չի տա, ի՞նչ քայլերի ենք պատրաստ, որ ազատագրենք Երևանը, Սյունիքը, հետո արդեն Արցախը: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում Սեյրան Օհանյանին հարց ուղղեց քաղաքացինեից մեկը:

«Մեր հիմնական խնդիրը մեր ժողովրդի այն մասի հետ աշխատաելն է, որոնք դեռևս մոլորված են, չեն գիտակցում, թե դեպի ուր են մեզ տանում այս իշխանությունները, հանրային ճնշումն է այն միակ միջոցը, որով մենք կհասնենք այս իշխանությունների հեռացմանը»,-ասաց նա: Հարցին պատասխանեց նաև Իշխան Սաղաթելյանը՝ ասելով, որ իրենք խափանել են Փաշինյանի ժամանակացույցը, հակառակ դեպքում արդեն Արցախն ու մյուս հատվածները հանձնած կլիներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ