Պետք է փորձեն իշխանականները իրենց զանգվածին նաև թիմի ներսում համոզել , որ անհնագստանալու բան չկա, բայց իհարկե շատ անհանգիստ են, որովհետև տեսնում են, թե ինչպես է շատանում քանակը մարդկանց։ Բացի մարդկանց քանակից, վճռականությունն է շատ մեծ այն մարդկանց, ովքեր դուրս են եկել հայրենիքի համար պայքարի։ Այս մասին «Դիմադրության» շարժման երթի ժամանակ ասաց Լևոն Քոչարյանը։
«Խնդրում եմ մարդկանց մի կողմ թողնել անձնական ամբիցիաները, նախասիրությունները և միանալ․ այստեղ ինչ-որ մեկի համար չեն գալիս, մեկ անձի կամ քաղաքական ուժի հարց չէ, այստեղ սեղանին է դրված մեր հայրենիքի ճակատագիրը, սրա շուրջ է պետք համախմբվել։ Խորհուրդս է համախմբվել գաղափարի, ոչ թե ինչ-որ անձերի կամ քաղաքական ուժերի շուրջ»,-ասաց Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը