25 05 2022

ՀՀ-ում իշխանությունը օկուպացված է թուրք-ադրբեջանական տանդեմի սպասարկուների կողմից․ Ասպրամ Կրպեյան



Այստեղ ենք՝ ևս մեկ անգամ ասելու, որ ՀՀ-ում իշխանությունը օկուպացված է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող կոլաբորացիոնիստների հանցախմբի կողմից, այս մասին Բաղրամյան 26-ի դիմաց հայտարարեց ՀՀ ԱԾ պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։

Այն ոչ թե հայկական շահն ու հայ ժողովրդին է ներկայացնում, ասաց նա, այլ այստեղ է՝ սպասարկելու թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը։

«Մենք այստեղ ենք՝ ասելու, որ այս շատ կարևոր շենքում նույնպես նստած է անձ, որ բացառապես ներկայացնում է թուրք-ադրբեջանական շահը, ընտրված է բացառապես իշխանական հանցախմբի կողմից, լեգիտիմ չէ, չի ներկայացնում հայկական շահը»,-հայտարարեց Ասպրամ Կրպեյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ