Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի, թյուրքագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողները ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջել են ազատ արձակել իրենց կուրսընկերոջը՝ Տարոփն Մանուկյանին:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հասցեագրված բաց նամակում ուսանողները մասնավորապես նշել են.
«Մեր կուրսընկեր Տարոն Մանուկյանը, որը նաեւ 44-օրյա պատերազմին մասնակցել է մինչեւ վերջին օրը, այժմ կալանավորված է եւ գտնվում է Արթիկի քրեակատարողական հիմնարկում:
Տարոնը հայրենասեր է, իսկական ընկեր: Տարոնը դարձել է ստոր սադրանքի զոհ: Մի քանի տարեց քաղաքացիներ Տարոնին եւ նրա ընկերներին խփել են հավկիթներով, հայհոյել իրենց, իրենց ընտանիքներն ու հայ ժողովրդին: Տարոնի նյարդերը տեղի են տվել եւ նա փորձել է սաստել սադրիչներին:
Դուք իրավասու եք միջնորդել, որ մեր ընկերոջ, իսկական հայրենասեր Տարոն Մանուկյանի խափանման միձոցը փոխվի: Եթե Տարոնը կալանավորված է, ապա կալանավորված ենք նաեւ մենք՝ նրա կուսընկերները:
Եթե միջոց չեք ձեռնարկում ազատել Տարոն Մանուկյանին, ապա կարող եք մեզ եւս տեղափոխել Արթիկ քրեակատարողական հիմնարկ»:
Բաց նամակը այսօր ուսանողները հանձնել են նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը