23 05 2022

Նիկոլին դուք չդատեք, Եվրոպան չդատի, ո՞ւր եք փախչելու երկնային դատավորից․ հերոսի մայրը՝ դատավորին



Վարչապետ Նիկոլ  Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքըի քննության ավարտից հետո, երբ դեռ դատավոր Կարեն Բիշարյանը դուրս չէր եկել նիստերի դահլիճից հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը դիմեց դատավոր Կարեն Բիշարյանին։

«Արցախը պաշտպանող հերոսի մայր եմ, գիտեք՝ որդիս ի՞նչ է ասել, երբ նահանջի հրաման են տվել, ասել է նահանջի տեղ չկա, հետևում Արցախն է , հիմա էդ Արցախը չկա, ինչի՞ չկա, մեր բանակը կռվել է, հաղթել է․․․ Նիկոլի հրամանով, որին դուք էլ եք ենթարկվում, վախենում եք․․․ Դուք չդատեք, Եվրոպան չդատի, ո՞ւր եք փախչելու երկնային դատավորից»,- հուզված ասաց տիկին Առուշանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ