23 05 2022

Վանաձորցիները փողոցներ են փակել․ դժգոհ են տեղական իշխանության աշխատանքից



Այսօր վաղ առավոտից վանաձորցի վարորդներն ու Դիմաց թաղամասի բնակիչները փակել են թաղամաս հասնող բոլոր ճանապարհների մուտքերը: Պատճառն այն է, որ Վանաձորի փողոցներն արդեն երկար ժամանակ է` գտնվում է անմխիթար վիճակում։ Նրանք բողոքում են տեղական իշխանության աշխատանքից և պահանջում են կարգավորել ճանապարհները։

«Վանաձորում արդեն մեկ տարի է, ինչ փողոցներն անտանելի վատ վիճակում են!

Մարդկանց համբերության բաժակն արդեն լցվել է, էլ դիմանալու չի: Փակվել են փողոցներ, իսկ ոստիկանությունը մարդկանց բերման է ենթարկում այն պատճառով, որ նրանք ուզում են ունենալ ասֆալտապատ ճանապարհներ»,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է վանաձորցի օգտատեր Աննա Հովհաննիսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ