«Դիմել ենք, որպեսզի քրեաիրավական գնահատական տրվի՝ այսօր առավոտյան երթի մասնակից վարորդին հայհոյած պարեկի գործողությանը , բացի այդ էլ՝ կասկածելի պարեկ էր , տեսանյութի մեջ երևում է , ձեռքն ամբողջապես ծածկված է դաջվածքով , որքանով ես գիտեմ ոստիկանությունում այդքան էլ ընդունելի չէ «տատուներով» ծառայողներ ունենալը, այս հանգամանքով պայմանավորված ենք նաև դիմել, որպեսզի ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը լուծի նաև կարգապահական պատասխանատվության հարցը»,-այս մասին ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ «բ-ի տղա Նիկոլ» ասելու համար քննվող «10-ի գործը»-ի ժամանակ
Հիշեցնենք, որ փաստաբան Կոչուբաևն իր ՖԲ գրառմամբ նշել էր․ «Պարեկն այսօր հայհոյանքի ձևով ծանր վիրավորանք է հնչեցրել քաղաքացու հասցեին: վիրավորանքի հատկանիշներով հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, ինչպես նաև դիմել եմ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն լուծելու պարեկի կարգապահական պատասխնատվության հարցը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը