19 05 2022

Պետք է փրկել մեր հայրենիքը, որ թուրքը չմտնի․ ակցիային միացած վարորդ



«Դիմադրություն» շարժման խաղաղ անհնազանդության երթը մայրաքաղուքմ շարունակվում է։ Որոշ վարորդներ ազդանշաններով միանում են շարժմանը, նրանցից որոշներն էլ վանկարկում են  «առանց Նիկոլ Հայաստան»։

«Սա Հայաստանի փրկության համար է, պետք է փրկել մեր հայրենիքը, որ թուրքը չմտնի»,-ասաց վարորդներից։

«Դիմադրություն» շարժումն այսօր՝ մայիսի 19-ի առավոտյան ժամը 8-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության խաղաղ ակցիաներ է սկսել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ