«Դիմադրություն» շարժման մասնակիցներն անհնազանդության ակցիայի ընթացքում կանգ առան Պետական եկամուտների կոմիտեի շենքի առջև։
«Երեկ էս կոմիտեի ղեկավարն ավել-պակաս հայտարարություններ է արել, թե Հայաստանում չկա Նիկոլի հեռացման հանրային պահանջ։ Էս Սորոսի դաստիարակություն ստացածը, որ եկավ, արդարադատության նախարարությունը քանդեց, հիմա էլ ՊԵԿ-ն օգտագործում քաղաքական նպատակների համար։ Մենք տեղեկություններ ունենք, որ քայլեր են կատարվում մեր այն աջակիցների նկատմամբ, ովքեր մասնակցում են հանրահավաքին։ Եկել ենք այստեղ զգուշացնելու՝ զբաղվիր քո պարտականություններով ու լիազորություններով ու մնա չափերիդ մեջ», - ՊԵԿ շենքի դիմաց հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը