18 05 2022

Տանը բազմոցին հով լռված փնթփնթանները, ոչ միայն երրորդ ուժ չեն ստեղծելու, այլև Հայաստանն էլ են կորցնելու, տունն էլ, բազմոցն էլ... Վրթանեսյան

Տանը բազմոցին հով լռված փնթփնթանները, ոչ միայն երրորդ ուժ չեն ստեղծելու, այլև Հայաստանն էլ են կորցնելու, տունն էլ, բազմոցն էլ... Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երրորդ ուժի» թեմայով...
Եթե մարդիկ «երրորդ ուժին սպասելը» բերում են որպես Նիկոլին չհեռացնելու, օկուպացիոն իշխանության հետ համակերպվելու հիմնավորում (էդ նույն «ո՛չ նախկիններին եմ հավան, ո՛չ ներկաներին, այ եթե սրբերից բաղկացած մի նոր ուժ հայտնվեր, ես հաստատ իրենց կաջակցեի» թեզն է), ապա այն իհարկե ծիծաղելի է և դիմացինին էշի տեղ է դնում։
Բայց հայ ազգին նոր քաղաքական ուժեր հաստատ պետք են։ Երրորդ, չորրորդ, հինգերորդ ... տասներորդ ևն։
Նոր գաղափարներով, նոր տեսլականներով ու նոր թիմերով։
Եւ այսօր թե՛ փողոցում, թե՛ մեդիայում ազգային այդ նոր ուժերի համար հնարավորությունների լայն բացված պատուհան կա՝ իրենց մասին Հայաստան աշխարհին հայտարարելու, քաղաքական պայքարում թրծվելու և ի վերջո՝ որպես կարող ազգային քաղաքական ուժ կայանալու։
Տանը բազմոցին հով լռված փնթփնթանները, բնականաբար, ոչ միայն երրորդ ուժ չեն ստեղծելու, այլև Հայաստանն էլ են կորցնելու, տունն էլ, բազմոցն էլ...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ