Այսօր խնդիրը շատ ավելի պարզ է, հստակ գծված են կարմիր գծերը՝ կամ ունենում ենք հայրենիք, կամ չենք ունենում, ու այստեղ մնացած հարցերը դառնում են շատ երկրորդական: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Դիմադրության» շարժմանը միացած երիտասարդներից մեկը:
«Այսօր մեր առաջ դրված է հարց՝ Հայաստան ունենո՞ւմ ենք, թե՞ ոչ, ես հենց այդ հարցի պատասխանի համար եմ այստեղ, որովհետև մենք Հայաստան պետք է ունենանք:
Դժվար է վերջին տարիներին այս ամենի միջով անցած երիտասարդներին ինչ-որ բանով վախեցնել, որովհետև մենք շարունակում ենք մեր բնականոն կյանքը, բայց մենք անցել ենք պատերազմի միջով, որն անհետք չի կարող մնալ: Մեզ ոչ ոք ոչնչով վախեցնել չի կարող՝ ո՛չ բիրտ ուժ կիրառելով, ո՛չ մեքենայի տակ գցելով, որն այսօր է արձանագրվել: Այնպես որ մեզ ոչնչով չեն կարող վախեցնել, որովհետև մեզ ոչ ոք չի սպասում, ունենք այս փոքր հայրենիքը, որտեղ պետք է կարողանանք ապրել: Եվ որքան բիրտ ուժ կիրառեն, այնքան մեր թիվն ավելի շատանալու է, որովհետև մեր ընկերները, մեր հարազատները, ովքեր անգամ չեն կիսում մեր տեսակետը, տեսնելով այս ամենը, իմանալով մեր սկզբունքները, գալիս են»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը