17 05 2022

2008 թվականից ի վեր առաջին անգամ ոստիկանի զեկուցագրի հիման վրա քրգործ է հարուցվել քաղաքացու նկատմամբ, և նրան ձերբակալել են



Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․

Այսօրվա իրադարձությունները…ամոթալի է 
Ոստիկանության գործողությունները գնալով էլ ավելի ագրեսիվ են դառնում։ Այսօր ոստիկանության աշխատակիցները ծեծի են ենթարկել քաղաքացիների, բերման են ենթարկել լրագրողի, բռնի ուժի կիրառման արդյունքում երկու քաղաքացու ձեռք կոտրվել է, ինչպես նաև 2008 թվականից ի վեր առաջին անգամ ոստիկանի զեկուցագրի հիման վրա քրեական գործ է հարուցվել ՀՀ քաղաքացու նկատմամբ, և այդ քաղաքացուն ձերբակալել են։
Ինչպես ավելի վաղ նշել էի, այսօր արձանագրված դեպքերի մասով արդեն հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ կցելով առարկայական փաստեր:
Միջազգային գործընկերներին եւս ուղարկել եմ համապատասխան գրություններ եւ կոչ արել հանրայնորեն դատապարտել տեղի ունեցող ոչ օրինաչափ գործողությունները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ