17 05 2022

Գագիկ Ջհանգիրյան, դատական համակարգում դուք այլևս անելքի չունեք, հեռացե՛ք. զոհվածների հարազատներ



Այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքին են նաև 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները, ովքեր ներկայացրեցին Փաշինյանի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդման մանրամասները:

Զոհվածներից մեկի հարազատն իր խժոսքում նշեց. «Գլխավոր դատախազին հասցեագրվել է հանցագործության մասին հաղորդում առ այն, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը՝ Նիոկլ Փաշինյանն ուղղակի դիտավորությամբ կատարել է արարքներ, որով օգնել է Ադրբեջանին, որպեսզի վերջինիս կողմից Արցախի հանարպետության դեմ իրականացված թշնամական գործունեության արդյունքներով Ադրբեջանի հանրապետության վերահսկողության ներքո վերադառնան Հայկական Զինված ուժերի կողմից նախկինում ազատագրված Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմած տարածքները՝ այդ թվում Հադրութն ու Շուշին:

Այսօր Վերաքննիչ դատարանում դատավոր Կարեն Բիշարյանի կողմից քննվում է այդ հաղորդումը, ըստ մամուլի՝ այս դատավորը համարվում է  իշխանության կամքը կատարող դատավոր, և ակնհայտորեն դատաքննությունը ձգձգվում է: Դատարանի վարքագիծը ծաղր է ծնողների և մեր վշտի նկատմամբ:

Մենք՝ զոհվածներիս հարազատներս պահանջում ենք դատախազությունից և քննչական կոմիտեից ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:

Պահանջում ենք նաև ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը: Պարզվում է, որ դատարաններ մուտք եղած քրեական գործերի էլեկտրոնային համակարգերը չեն գրոծարկվել պատշաճ կերպով, որոնք միտումնավոր են արվում, և այս ամենի հեղինակն է Ջհանգիրյանը: Եվ մենք պահանջում ենք ՀՀ դատական համակարգի աշխատանքը խաթարած Ջհանգիրյանի հրաժարականը, դատական համակարգում դուք այլևս անելքի չունեք, հեռացեք»:

Ավելին՝ տեսանյութով:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ