Զոհվածների հարազատներ բողոքի ակցիա են անում ԱԱԾ-ի մոտ։
Նշենք, որ նրանք ժամեր առաջ նրանք ակցիա էին անում Քննչական կոմիտեի մոտ։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբայրը՝ Արթուր Գալեյանը, հրավիրվել է Քննչական կոմիտե՝ քննչական գործողությունների։ Զոհված զինծառայողների հարազատներն ի աջակցություն Գալեյանի՝ հավաքվել էին Քննչական կոմիտեի բակում։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Գալեյանը մեղադրվում է զորամաս ապօրինի մուտք գործելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու մեջ:
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը