«Ոստիկաններն այդ իրենց բերման ենթարկելու արարքը փորձել են հիմնավորել՝ ներկայացնելով իբրև օրինական պահանջ վարորդներին։ Մենք այս տեսանյութից տեսնում ենք, որ օրինական պահանջ չի հնչում, այստեղ կա բիրտ , ակնհայտ անհամաչափ, խայտառակ վարքագիծ ոստիկանության , որի իրավունքը իրենք չունեն։ Այդ ոստիկանները համակարգում փոքրամասնություն են և այդ փոքրամասնություն հանդիսացող ոստիկանները թող լավ հիշեն, իրենք պատասխանատվության են ենթարկվելու ։ Իսկ այն ոստիկանները, որոնք իրենց երդմանը, ծառայությանը հավատարիմ են մնալու շարունակելու են ծառայել և իրենց ծառայությունը լինելու է օրինակելի հետագայում»,-այս մասին ասաց Արամ Վարդևանյանը՝ Ֆրանսիայի հրապարակում՝ լրագրողների հետ զրույցում։
«Մինչ օրս չենք տեսել ԵՄ դեսպանի կողմից որևէ հայտարարություն։ Նույնը նաև՝ ԱՄն դեսպաի մասին․ մինչ օրս որևէ հայտարարություն չենք լսել նրա կողմից։ Սա մի քանի ոստիկանի հույսին մնացած իշխանության վարքագիծ է»,-ասաց Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը