Հաջորդ կառավարությունունում լինելու են այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ովքեր այս պայքարի ընթացքում և այս հարթակում են, և այս հարթակից դուրս են, բայց մենք մեծ կարևորություն ենք տալիս պոտենցիալ համապատասխան փորձ, գիտելիք, կարող ուժ ներկայացնող անձանց: Ֆրանսիայի հրապարակում ասուլիսի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելյանը:
«Այսինքն ոչ միայն այն քաղաքական դեմքերն են, որոնց դուք ճանաչում եք, այլ բազմաթիվ անկուսակցական մարդիկ, ովքեր ունեն այդ ներուժը, որոնց պետք է դիմենք, որոնք ժողովրդի պահանջով պետք է ստանձնեն այդ պատասխանատվությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը