«Հատկապես վերջին մեկ ամսվա ընթցքում Ավետիք Չալաբյանը շատ ակտիվ հանրային գոծունեություն էր իրականացնում և մերկացնում էր գործող իշխանությունների քաղաքկանությունը ՝ երկրի պաշտպանության կազմակերպման հարցում։ Ցույց էր տալիս բոլոր խնդիրները և նաև մատնանշում էր այն կարևոր անելիքները, որոնք պետք է տեղի ունենան իրենց հեռացնելուց հետո։ Եվ ահա, իրենց աչքի առաջ ունենալով լուրջ ընդդիամդիր , քննադատ և մարդ, որին հնարավոր չէ վերագրել ստանդարտ ֆրազներ՝ «նախկին», «թալանչի» և այլն կաթի մեջ սպիտակ մազ ման գալու գործելակերպն են որդեգրել»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «5165 շարժման» անդամ Մենուա Սողոմոնյանը։
Հիշեցնենք,, որ իրաապահները երեկ գիշեր խուզարկություն են իրականացրել Ավետիք Չալաբյանի բնակարանում, ապա՝ բերման ենթարկել և ձերբակալել։
Այս պահին Քննչական վարչության մոտ քաղաքացիներ են հավաքվել՝ հաջակցություն Ավետիք Չալաբյանի և Էմմա Սարգսյանի ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը