12 05 2022

Դուք ֆինանսավորել եք, որպեսզի այս ոստիկաններն անհամաչափ ուժ կիրառեն. ակցիա ԵՄ դեսպանատան մոտ



Մի խումբ քաղաքացիներ Հայաստանում ԵՄ գրասենյակի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում՝ դիմելով դեսպանին և ցույց տալով, թե վերջին օրերին բողոքի ակցիաների ժամանակ ինչպիսի բիրտ ուժով, երբեմն էլ նաև լկտի պահվածքով են առանձնանում ոստիկանները:

«Դիկին դեսպան, մենք այստեղ ենք, որովհետև դուք շարունակում եք լռել ժողովրդավարության նկատմամբ ոնձգությունների մասին: Եվրոպական միությունը տարիներ շարունակ Հայաստանում ֆինանսավորել է տարբեր բարեփոխումներ, ներառյալ ոստիկանության ոլորտի բարեփոխումները, դրանց վրա միլիոնավոր գումարներ են ծախսվել: Եբթադրվում էր, որ պետք է ունենայինք ավելի քաղաքակիրթ, զուսպ, բռնությունը բացառող ոստիկանական համակարգ, սակայն այն ամենը, ինչ տեղի է ունենում այս օրերին, ուղղակի զարհուրելի է»,- դիմելով ԵՄ դեսպանին, ասաց ՀՀԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ