11 05 2022

Ոստիկանները փակել են դեպի Հրապարակ ավտոերթի ճանապարհը և բերման է ենթարկում վարորդներին



Ոստիկանությունը «Դիմադրություն» շարժման խաղաղ ավտոերթ իրականացնողների դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը փակել է։ Ավտոերթի մասնակիցները հրաժարվում են շրջանցել Հանրապետության հրապարակը, ինչցի հետո ոստիկանները խաղաղ ցույց իրականացնող քաղաքացիների մի մասին բերման ենթարկեցին։

Փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանն էլ լրագրողներին ասել է․

«Խաղաղ երթի մասնակիցներին առաջարկվել է տարանցիկ ճանապարհ, սակայն նրանք չհամաձայնեցին։ Պարեկային ոստիկանությունն է որոշում երթի ուղղությունը»։

Հիշեցնենք, որ «Դիմադրության» շարժումը այսօր ժամը 12։00-ից Երևանում ավտոերթեր է անցկացնում 4 տարբեր ուղղություններով։ Տրանսպորտային միջոցներին ամրացված են Հայաստանի և Արցախի դրոշները։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ