Գիտեմ՝ «Իշխանություն» ֆիլմից հետո իմ դեմքը ձեզ մոտ հակակրանք ու զզվանք է առաջացնում, ճիշտն ասած՝ ֆիլմը նայելիս ինձ մոտ էլ է նույն զգացողությունները լինում: Ֆանսիայի հրապարակում դիմելով ժողովրդին, այսպես ասաց դերասան Լևս Դավթյանը, ով «Իշխանություն» ֆիլմում մարմնավորում է Նիկոլ Փաշինյանին:
«Իրականում շատ դժվար է խաղալ տիեզերական մասշտաբի բացասական կերպար, բայց հիմա ինձ համար մեծ պատիվ է այստեղից ասել, որ մենք Հայաստանը մաքրելու ենք թուրքի առաջ չոքած իշխանություններից, մենք ապրելու ենք արժանապատիվ, ու մեր պայքարը հաջողելու է, որովհետև այստեղ հավաքված են ուժեղ, հզոր, հայրենասեր, իսկական երիտասարդներ:
Մեզ շատ են մոտենում ու ասում՝ դուք մեր սիրելի դերասաններն էիք, ինչի՞ եք միացել այս պայքարին, ինչի՞ եք մտել քաղաքականություն, սա քաղաքականություն չէ, սա պայքար է հանուն նրա, որ վաղը մեր սերունդները չապրեն թուրքական վիլայեթում, որ չխոսեն թուրքերեն, որ խոսեն հայերեն, ապրեն Հայաստանի Հանրապետությունում, ապրեն ազատ ու անկախ Արցախում:
Սիրելի երիտասարդներ, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, ովքեր դեռ մտածում են՝ միանա՞ն, թե՞ չէ, միացե՛ք, սա պայքար է հանուն արժանապատվության, Հայաստանի ու Արցախի դրոշների, ազատության ու անկախության»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը