«Դիմադրության» շարժման անհնազանդության խաղաղ երթի ժամանակ քաղաքացիներին մոտեցան մի քանի տասնյակ ոստիկաններ:
Երթն առաջնորդող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանից ոստիկանները հետաքրքրվեցին՝ որքա՞ն ժամանակ են փակ պահելու ճանապարհը:
Ի պատասխան պատգամավորն ասաց․ «Կփակենք ինչքան ուզենք, հետո կշարունակենք երթը, ժողովուրդն ինչ որոշի»:
Երթի մասնակցիները վանկարկեցին՝ «առանց թուրքի Հայաստան», «առանց Նիկոլ Հայաստան»։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 12։00-ից «Դիմադրության» շարժումը չորս ուղղությունով անկցացրել է անհնազանդության երթեր և ակցիաներ։ Առաջին երթը մեկնարկել է Գայի պողոտայից՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից, երկրորդը Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մոտից, երրորդը՝ 15 թաղամասից՝ Չաուշի արձանի մոտից և չորրորդը՝ Սասունցի Դավթի արձանի մոտից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը