«Իշխանություններն արդեն որերորդ անգամ իրենց բնորոշ սադրանքների են դիմում. մենք ականատես եղանք, որ այդ սադրանքներին իշխանությունները լավ պատրաստվել էին, որովհետեւ «Հ1»-ն էր այնտեղ, մարզպետի եղբայրն էր այնտեղ, փոխոստիկանապետն էր այնտեղ»,-ասաց ոստիկանության գնդապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանը՝ անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած միջադեպին։
«Իրենք այնքան ստոր քայլերի են գնում, օգտագործում են առավել խոցելի, անհավասարակշռիռ անձանց, տարիքով անձանց, հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց: Այստեղ հարց է առաջանում՝ եթե դուք արդեն այնտեղ էիք, գիտեիք տրամադրությունները, ապա ոստիկանությունը ինչու չփորձեց կանխել, ինչու հանցավոր անգործություն դրսևորեց»,-ասաց Սայաթ Շիրինյանը։
«Իրենք չեն կարողանում հասկանալ, որ այս շարժումն այլևս անկասելի է: Ոստիկանության ղեկավարությանը մնում է մեկ բան՝ իրենց ստահակ ղեկավարին զեկուցել, որ այս շարժումն այլևս կասեցնել հնարավոր չէ»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը