10 05 2022

Դա համարում եմ՝ ուղիղ սադրանք տեղի իշխանիկների կողմից. Լևոն Քոչարյանը՝ Գյումրում միջադեպի մասին



«Գյումրիում տեղի ունեցած միջադեպն կազմակերպված սադրանքն է եղել»,-Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից մեկնարկած բողոքի երթի ժամանակ հայտնեց Լևոն Քոչարյանը:

Նա ասաց, որ միջադեպին ներկա գտնվողների պատմածից հասկացել է, որ տարեց մարդկանց ձեռքը հավկիթներ են տվել և համոզել են սադրել:

«Կամ էլ իրենց կողմնակիցներն են եղել՝ չգիտեմ։ Խորհուրդս է, որ չտրվենք նման սադրանքների։ Կարող են շատ վիրավորել, հայհոյել, կոպիտ իրենց պահեն, ամեն մեկը չէ, որ կարող է իրեն զսպել, տեղ կա, որ նյարդերը բռնկվում են։ Դա համարում եմ՝ ուղիղ սադրանք տեղի իշխանիկների կողմից»,-ասաց Լևոն Քոչարյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ