Իշխանության գործելաոճից զերծ չեն կեղծիքները, արդեն մի քանի դեպքով փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, թե իբր այստեղ մարդիկ կան գումարով են գալիս, մենք ասում ենք՝ տղե՛րք, մեզ ձեր արշինով մի չափեք։ Ֆրանսիայի հարապարակում «Դիմադրության» շարժման հանրահավաքին ասաց շարժման անդամ Սևակ Նազարյանը։
«Մենք կոպեկի համար չենք ապրում, մենք գաղափարի համար ենք ապրում, մենք անձի պաշտամունքով անձերի հետևից չենք գնում, մենք գաղափարի հետևից ենք քայլում»,-ասաց նա։
Անդրադառնալով համացացնում շրջանառվող տեսանյութին, թե իբր երթի մասնակիցներից մեկին գումար են տալիս՝ մասնակցելու համար, ցուցադրվեց տեսանյութ թե ինչ է իրականում տեղի ունեցել։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը