«Չգիտեմ իր իրական նպատակն ինչումն է կայանում, բայց դրանով փորձում է մարդկանց կարծիքի, ինքնաարտահայտման վրա ազդեցություն ունենալ, բռնանալ կամ վախի տակ պահել։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։
Հարցին, թե ինքը տեղյակ է արդյոք, թե ցուցարարներից քանիսն են չծառայած կամ եռամսյա հավաքներից խուսափածները, համեմատած ՔՊ անդամների, վերջինս պատասխանեց․ «Ճիշտն ասած՝ հստակ չեմ կարող ասել, բայց ում հետ ես շփվում եմ, առնչություն ունեցել, ցուցարարների մեջ խուսափածների կամ խուսափողների չեմ հանդիպել։ Ասեմ ավելին, այն մարդիկ են, ովքեր ընդհակառակը միշտ պատրաստ են եղել և անգամ հիմա պատրաստ են ցույցերը թողել և մեկնել, մեր հայրենիքը պաշտպանել»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը