08 05 2022

Սադրիչնե՛ր, մանկլավիկնե՛ր, ոտքի տակ մի՛ ընկեք, Նիկոլից հետո ձեզնով ենք զբաղվելու. Հայկ Մամիջանյան



Հարազատներ ջան, մեր միակ մեղքը, որ ձեր երեխաները Բաքվում են այն է, որ մենք չենք նրանց փոխարեն, կներեք մեզ դրանց համար։ Այս մասին Գյումրիում «Դիմադրության» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց շարժման նեկայացուցիչ Հայկ Մամիջանյանը, դիմելով գերիների հարազատներին։

«Իսկ ինչ վերաբերում է այն մանկլավիկներին, այն սադրիչներին, որ մարդու վիշտն  են օգտագործում, ոտքի տակ մի ընկեք, Նիկոլից հետո ձեզնով ենք զբաղվելու։ Մի շատ կարևոր բան կա, որում այսօր ես համոզվեցի Հոռոմի խաչմերուկի մոտ, գիտեք ինչի համար էր այդ ամենը կազմակերպած, որովհետև ուժայիններն արդեն հրաժարվում են  կատարել Նիկոլի կեղծ, ապօրինի հրամանները, որովհետև Նիկոլ չկա»,-ասաց Մամիջանյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին՝ հաղթանակի օրը, ժամը 17։00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ