Մենք՝ մայրերս, այստեղ ենք հավաքվել, որ ձեզ դուրս կանչենք, Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան։ Դուրս եկեք, ինչի՞ց եք վախենում։ Այս մասին կառավարական ամառանոցների մոտ ասաց քայլերթի մասնակից զոհված զինծառայողի մայրերից։
Նա բոլոր որդեկորույս մայրերի անունից պատասխան պահանջեց Փաշինյանից՝ ինչո՞ւ է իրենց որդիներին զոհել ու այն հողը, որի համար նրանք իրենց կյանքն են տվել, նվիրել թշնամուն։
«Մեր որդիներին դու զոհասեղանին ես դրել։ Դուրս արի ու մեզ պատասխան տուր, մեր աչքերի մեջ նայելով՝ ասա, թե ինչո՞ւ մեզ զրկեցիր մեր բալեքին գրկելուց։ Ինչո՞ւ զրկեցիր այդ կանանց, այդ մայրերին, քույրերին իրենց թիկունքներից։ Եթե դու վախկոտ չես, եթե «դուխով» ես, դուրս արի։ Չէ՞ որ դու «դուխով» ես եկել։ Քո ճակատին գրած «դուխով» ես եկել դու։ Եթե իրոք «դուխով» ես, դուրս արի, մեզ պատասխանի»,-ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը