06 05 2022

Բոլոր ոստիկանները, որոնք իրենց խուժանի պես են պահում, դուրս են շպրտվելու համակարգից․ Արամ Վարդևանյան



«Չորս ուղություններով պարալիզացրել ենք քաղաքը, այն պայմաններում, որ ոստիկանությունը որոշեց ոչ թե հարգել օրենքը, այլ խախտել այն՝ ամենակոպիտ , ամենախուժան, լկտի ձևով։ Բայց ի՞նչ եղավ, մենք կարողացանք հասնել մեր արդյունքին ամբողջությամբ»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Շաունակելով անդրադառնալ ոստիկանության գործողություններին և պահվածքին, նշեց, որ ոստիկանության որոշ ներկայացուցիչներ իրենց խուժանի պես են պահում։

«Էն ո՞ր ոստիկանն ա մտածում, որ իր հասակակից կամ տարիքով մեծ մարդու հետ կարա «արա»-ով խոսի։ Ուրեմն հստակ ուզում եմ տեղեկացնեմ, երբ առանց նիկոլ Հայաստանն իրականություն կդառնա, նախկին,թե  ներկա, բոլոր ոստիկանները որոնք նման վարքագիծ են թույլ տվել, խուժանի պես են իրենց պահել , հեռացվելու են, դուրս են շպրտվելու համակարգից։ Դուք պետական պաշտոն չեք զբաղեցնելու»,- հայտարարեց Վարդևանյանը։

Նա տեղեկացրեց, որ որոշ դատախազներ այս օրերին գալիս են ասում են՝ «Ձեր հետ ենք, հուպ տվեք առաջ գնացեք, բայց հետո թաքուն տակից ծանուցագիր են ուղարկում,ասում են՝ «դե ասել են վերևից»։ Մենք ասում ենք՝ տղերք չի աշխատելու  էտ բանը, որ հետո Նիկոլը գնա, գաք ասեք՝ «մենք տակից ասում էինք․․․», չի լինելու, դուրս եք շպրտվելու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ