ՀՀ ոստիկանությունն ամբողջ Երևանում բողոքի ակցիաներ իրականացրած քաղաքացիներից շուրջ 50–ին բերման է ենթարկել տարբեր բաժիններ։ Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Ժամը 14։00-ի դրությամբ ոստիկանություն է բերվել 48 քաղաքացի»,– նշեցին ոստիկանությունից։
Բերման ենթարկելու հիմքը ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածն է` ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը