06 05 2022

«Նիկոլ մարդասպան», «Տեր ենք մեր հայրենիքին»․ «Դիմադրության» շարժումը պարալիզացրեց Բաղրամյան պողոտան



Բաղրամյան պողոտան եւ Դեմիրճյան փողոցը 5 րոպեով դադարեցնում են իրենց երեւեկությունը, որպեսզի արտահայտենք մեր դիրքորոշումները. Հիմա ամբողջությամբ փակում ենք Բաղրամյան պողոտան: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ՀՅԴ-ականների գլխավորած երթի ժամանակ հայտարարեց աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Ներկաները սկսեցին վանկարկել «Նիկոլ մարդասպան», «Տեր ենք մեր հայրենիքին»:

Նշենք, որ այս պահին ընդդիմադիր  շարժումը Ֆրանսիայի հրապարակից 4 ուղղություններով անհնազանդության երթեր է իրականացնում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ