Անհնազանդության ակցիայի մասնակիցները քիչ առաջ փակել էին Երևանի Մյասնիկյան պողոտան։ Նրանք աղբամաններ էին շարել վերև բարձրացող մայրուղու վրա։
Ոստիկանականները, բիրտ ուժ կիրառելով, երիտասարդներին գետնին պառկեցնելով և քարշ տալով, բացեցին ճանապարհը։ Ակցիայի մասնակիցների մեջ է նաև ՀՀ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի կրտսեր որդին` Իգոր Խաչատուրովը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը