05 05 2022

Նիկոլը հրահանգել է այս կարմիր բորենիներին, որ այսպես վայրենավարի վարվեն ժողովրդի հետ․ Համբիկ Սասունյան



Ես պարզապես հարցնում էի՝ ինչու եք ձերբակալում, և երկու հոգի ինձ բռնեցին և վայրենավարի ինձ մեքենայի մեջ դրին, գլուխս էլ խփեցին մեքենայի դռան վերին մասին, ես հիասթափված եմ իմ հայրենիքի ոստիկաններից։ Նիկլոլը հրահանգել է այս  կարմիր բորենիներին, որ այսպես վարվեն ժողովրդի հետ։ Այս մասին ոստիկանությունից ազատ արձակվելուց հետո ասաց հերոս Համբիկ Սասունյանը։

«Նիկոլ, ամոթ քեզ, հազար ամոթ, այս քայլերը դու արեցիր 4 տարի առաջ, որ իշխանության  հասնես և հիմա դու դիկտատոտր ես դարձել։ Ինչո՞ւ թույլ չես տալիս ուրիշներն անեն այն, ինչ դու ես արել, ամոթ քեզ, դու թուրքերից ոչ մի բանով չես տարբերվում, դու դավաճան ես»

Հիշեցնենք, որ Սասունյանաը բերման է ենթարկվել Երևանում՝ «Դիմադրության շարժման» անհնազանդության ակցիայի ժամանակ:

Հիշեցնենք, Համբիկ Սասունյանը 1982թ․ հունվարի 28-ին, երբ ընդամենը 19 տարեկան էր, Լոս Անջելեսում գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին։ Նա դատապարտվեց ցմահ ազատազրկման։ 2019թ․ վաղաժամկետ ազատ արձակվեց, իսկ այս տարի վերադարձավ հայրենիք։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ