03 05 2022

Ոստիկանները կրկին Թադևոս Ավետիսյանի նկատմամաբ բռնություն են գործադրել, բայց մենք ներողամիտ ենք. Վարդևանյան



Ոստիկանները կրկին Թադևոս Ավետիսյանի նկատմամաբ բռնություն գործադրեցին, բայց մենք բավականաչափ ներողամիտ ենք, չնայած գիտակցում ենք, որ նաև պատասխանատվությունն անխուսափելի է լինելու: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Թադևոս Ավետիսյանը քաղաքացիներին կոչ արեց միանալ իրենց. «Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ, որ ձեր գործերը մեկ-երկու օր մի կողմ դնեք, բոլորս միանանք և ի վերջո, լուծենք արդենմ երկար ժամանակ մեր առջև դրված խնդիրը»:

Արամ Վարդևանյանն էլ շնորհակալություն հայտնեց բոլորին ակտիվության համար և ընդգծեց, որ կարող ենք ավելի ակտիվ լինեն և կլինեն. «Մենք մոտենում ենք մայր բուհին, այս ընթացքում բազմաթիվ ուսանողներ միանում են մեզ: Գործադուլ, դասադուլ. ամենաճիշտն է այս փուլում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ