03 05 2022

Առավոտյան անհնազանդության ակցիան փոքր խմբով սկսեցինք, բայց կարճ ժամանակում շատացանք. Վարդևանյան



Մենք առավոտյան ժամը 8:40 մասնակցեցինք անհնազանդության ակցիայի, բավականին փոքր խումբ մեր առավոտյան շուտ արթնացած հայրենակիցներով, բայց այնպես ստացվեց, որ շատ կարճ ժամանակահատավածում այս խումբը դարձավ շատ մեծ: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Այս ընթացքում ոստիկանները մեզ ուղեկցում են, որոշ արտառոց դեպքեր, իհարկե, տեղի ունեցել են: Իրականում շատ մարդաշատ երթ ենք ունենում, իսկապես շատ հետաքրքիր է, որոշ դեպքեր եղան, որ ոստիկանների գործողություններն իրավաչափության հետ ակնհայտ խնդիր ունեին, բայց ուզում եմ հատուկ շեշտել, նրանցից մի քանիսի դեպքում հենց բավոր խոսքի պայմաններում խնդիրը լուծվեց, մի քանիսն էլ ուղղակի... երևի թե տեսակի հարց է»:

Ավելին՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ