02 05 2022

Սաքո՛, ես քեզ խոստանում եմ այս ժողովրդի անունից՝ ուսադիրներդ պոկելու եմ. Իշխան Սաղաթելյանը՝ ՊՊԾ պետին



Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է Դիմադրության շարժման հանրահավաքը: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը խոսքը սկսեց ողոջունելով բերման ենթարկվածներին: Նա խոսեց ոստիկանների ապօրինի գործողությունների մասին:

«Սաքո Հովհաննիսյան, սա այն մարդն է, ով մեկ տարի առաջ քացի էր տալիս քաղաքացիներին, ով քաշքշում էր կին պատգամավորին, այսօր էլի իրեն պահել է լկտի և սանձարձակ: Եթե դու քեզ պահում ես այդպես, ես քեզ այս հրապարակից այս ժողովրդի անունից խոստանում եմ ուսադիրներդ պոկելու եմ, դու պատժվելու ես դրա համար»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ