Մենք այսօր առավոտից ականատես եղանք, որ կարմիր և սև բերետավորների շարքերում կային անձիք, ես ձեռնպահ կմնամ նրանց ոստիկան անվանելուց, ովքեր գործում էին ամենաբռի, ամենախուլիգանավարի վարքագծով և դրանով իսկ փորձում էին ստվերել ընդհնարապես ոստիկանության գործունեությունը: Ֆրանսիայի հրապարակում ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
«Շարժման սկզբից արդեն 5-6 օր է տարբեր ակցիաների ժամանակ բերման ենթարկվածների հետևից գնում եմ ոստիկանության տարբեր բաժանմուքններ: Պետք է հատուկ շեշտեմ, որ ոստիկանության բաժանմունքներում ոստիկաններն իսկապես աշխատում են բարեխղճորեն, փորձում են հնարավոինս արագ իրականացնել օրենքով սհամանված գործողոթյունները բերման ենթարկվածներին բաց թողնելու համար, բացառությամբ մեկ -երկու դեպքի, երբ խուլիգանության հոդվածով երեք հոգու նկատմամբ քրեական գործ հարուցվեց: Նաև կարելի է ֆիքսել բազմաթիվ ոստիկանների լուռ անհանգստությունը կապված մեր երկրի ապագայի հետ: Ինչը չեմ կարող ասել կարմիր ու սև բերետավորների շարքերում առանձնացող մի քանի չեմ վախենա այս բառից՝ խուլիգանի հետ կապված: Այն բռնությունը, որ նրանք կիրառում են հավաքների ազատության իրավունքը իրացնող մարդկանց նկատմամաբ, պարզապես անթույլատրելի է:
Այստեղ մի կարևոր շեշտադրում եմ ուզում անել՝ որքան էլ բռնության արդյունքում նույնիսկ մարմնական վնասվածքներ ստացող երիտասարդներ ունենք, ամեն դեպքում ոստիկաններն իրենց գործողություններով որքան էլ փորձեն հաճոյանալ իրենց շեֆին, արդյունք չի տալիս:
Նաև ուզում եմ ասել, որ քիչ առաջ Էրեբունի հիվանդանոցից, որտեղ կողերի կոտրվածք էր ախտորոշվել մեր երիտասարդներից մեկի մոտ, հիվանդանոցից դուրս է եկել և գալիս է այստեղ միանալու մեզ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը