Ըստ ոչ այդքան օդում կախված լուրերի ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը հավանություն է ստացել նորին դավաճանություն Փաշինյանից բիրտ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Չեն հասկանում, որ ցուցարարների և մեր բոլոր քաղաքացիների համար չկա ավելի թանկ բան, քան իրենց և իրենց ընտանիքների ապագան է անվտանգ և առանց թուրքի Հայաստանում և Արցախում:
Ոստիկանությանը զսպելու համար հարկավոր է մեծաքանակ ուժերով միշտ լինել Ֆրանսիայի հրապարակում:
Չկա հնարավորություն կանգնեցնելու ժողովրդական շարժումը:
Այլևս քաղաքացին է տերը իր երկրի, քաղաքացին է որոշում և այդ որոշումը կայացված է:
Արի՛ այն իրագործելու:
Սպասում ենք քեզ Ֆրանսիայի հրապարակում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը