18 05 2022

Թող չմտածեն, որ բիրտ ուժ կիրառեն, ժողովրդին լռեցնելու են, չի սատցվելու. երիտասարդ



Սա պայքար է հանուն հայրենիքի, իսկ ես այստեղ եմ, որովհետև պատերազմում ունեմ զոհված ընկեր, ունեմ եղբայր ու էլի շատ ընկերներ, ովքեր մասնակցել են պատերազմին, շատ վնասվածքներ են ստացել, և ես այստեղ եմ հենց իրենց ու իմ երեխաների համար, որ մեր երկիրը մնա մեզ: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց հայրենիքի համար պայքարին միացած երիտասարդներից մեկը:

«Մենք չենք ուզում ապրել թուրքի հետ ու մեզ համար ներկա իշխանությունների վարած քաղաքականությունը ուղղակի անընդունելի է»: 

Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին՝ մեր զրուցակիցն ասաց. «Ոստիկաններից մեկն ասաց, որ մեր արածը խուժանություն է, բայց սա խաղաղ բողոքի ակցիա է, մենք այս ձևով այն խնդիրներին ենք անդրադառնում, որոց համար իսկապես մտահոգվում ենք, դա ներկայիս իշխանության վարած քաղաքականությունն է: Հիմա ես ընկրենր ունեմ, ովքեր ոստիկանության բաժիններում են, բայց անհնարին է լինելու իրենց էդ վարչական տույժերով, ոստիկանություն բերման ենթարկելով, քաշքշելով, գետին նետելով, ակնոցներ ջարդելով, շորեր ճղելով վախեցնել: Որովհետև երեկ, եթե մենք շատ էինք, այսօր շատ ավելի շատ ենք ու գնալով շատանալու ենք»:

Ավելին՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ