02 05 2022

Ի վերջո, իրենք պայքարում են մի դավաճանի աթոռի համար, իսկ մենք՝ մեր երկրի համար. Լևոն Քոչարյան



Կա վճռական տրամադրված մեր հայրենակիցների մի հոծ խումբ, որոնք պատրաստ են մեր երկիրը փրկել էս թրքահպատակ իշխանություններից: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:

«Մենք այսօր տեսանք ոստիկանական ուժերի բիրտ, ոչ համաչափ և լկտի պահվածքը՝ որոշ տեղերում: Սա ցույց է տալսի, որ իշխանությունները սարսափած են ու հասկանում են, որ այս ալիքը գնալով մեծանում է: Իրենք գուցե ամեն ինչի պատրաստ լինեն, իրենք՝ վերևները, բայց ես չեմ կարոծում, որ նույն ոստիկանները կգնան նման քայլերի, դա նաև կախված է այստեղ հավաքվածների վճռականությունից, բազմամարդությունից: Փորձը դա է ցույց տալիս՝ որտեղ տեսնում են շատ մարդ կա, ոչ մի աբն չեն անում, որտեղ տեսնում են համեմատաբար ավելի քիչ են,  սկսում են իրենց լկտիություններն անել»:

Ավելին՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ