02 05 2022

Երեկվանից իշխանությունը փողոցում է. Նիկոլը չկա արդեն․ Ժամը 18։00՝ Ֆրանսիայի հրապարակ․ Իշխան Սաղաթելյան



«Առավոտից մի քանի ժամում պարալիզացվեց ողջ քաղաքը, 8.30-ից պարալիզացված էր ողջ Կենտրոն համայնքը: Մեր արժանապատիվ համաքաղաքացիներն ապացուցեցին, որ իրենք են  երկրի տերը, Երեկվանից իշխանությունը փողոցում է, ոստիկանությունը կենտրոնացրել է իր ողջ ուժերը Երևանում, այս պահի դրությամբ 200 –ից ավելի բերման ենթարկվածներ ունենք, ինչքան կարած թող ձեևրբակալեն, իրավիճակի տերը մենք ենք»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նրա խոսքով, ոստիկանությունն ամենուր անհամաչափ ուժ է կիրառել, բռնության  դեպքեր են արձանագրվել: «Կան տեղեկություներ, որ որոշ իշխանական օկիգարխներ յուրային ֆինասնավորվող ոստիկաններ ունեն, որոնք իրենց լկտի էին պահում։ Բայց մենք կրկնում ենք՝ ոստիկանի հետ մենք խնդիր չունենք, և հորդորում ենք մնալ օրենքի ու օրինականության  սահմաններում, մենք մեր ինքնապաշտպանությնա ձևերը լավ գիտենք»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Ընդդիմությունն այսօր ևս նույն վայրում՝ Ֆրանսիայի հրապարակում 18:00 մեծ հանրահավաք է հրավիրում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ