01 05 2022

Տեսնենք, թե որքան մարդ կլինի մեր կողքին՝ Ֆրանսիայի հրապարակում. զոհվածի հայր



44 օրյա պատերազմի ժամանակ զոհված տղաների ծնողները հանում են Ազատության հրապարկում տեղադրված վրանը՝ սպասումով, թե 16:00-ին Ֆրանսիայի հրապարակում որքան մարդ կմիանա իրենց արդար պահանջին։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից:

Եթերի ժամանակ նաև խոսեց զոհված զինծառայող Մխիթար Գալոյանի հայրը՝ Գարիկ Գալոյանը և կոչ արեց բոլորին լինել իրենց կողքին. «Քանի որ մենք ապրիլի 19-ից Ազատության հրապարակում դրել ենք մեր որդեկորույս ծնողների վրանը ու կոչ ենք արել մեր ազգից յուրաքանչյուրին, ում երկարնրում հայի արյուն է հոսում, գալ միանալ մեր արդար պահանջին: Մենք այսօր մեր վրանը հավաքում ենք, քանի որ շարժումը կարողացավ մեր հայի երակներում արյունը շարժել: Վրանը հանելուց հետո մնալու ենք այս տարածքում մեր արդար պահանջի համար»:

Ավելին՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ