ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը միացել է «Դիմադրության» շարժման Սարդարապատից դեպի Երևան եկող երթի մասնակիցներին և շարժվում են դեպի Ֆրնասիայի հրապարակ։
«Ժողովրդից է կախված երկրում մի բան կփոխվի թե ոչ։ Կա մեծ համոզմունք, որ կփոխվի։ Բոլորս միասին դեպի Ֆրանսիայի հրապարակ»,- լրագրողներին ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նշենք, որ Հայաստանի 4 վայերերից մեկնարկած Դիմադրության շարժման երթը հասել է արդեն մայրաքաղաք Երևան և մասնակցիները քայլերթով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ժամը 16։00-ին մեկնարկում է համազգային հանրահավաք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը