Հայաստանի նոր իշխանությունը, ի վերջո, կարո՞ղ է դիմադրել թուրք-ադրբեջանական տանդեմին: Ասուլիսի ժամանակ այս հարցին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց.
«Մենք ավելի վատ վիճակներում եղել ենք և կարողացել ենք, ստացվել է չէ՞ մեզ մոտ, դա անհնարին չէ: Սրանից 30 տարի առաջ՝ 1992 թվականին, ի՞նչ վիճակում էինք, թշնամին հասել էր Թարթառ գետ, Արցախի հետ ցամաքային ճանապարհ չունեինք և իրոք ծայրահեղց վատ վիճակում էինք, բայց Արցախում կար իշխանություն, ով որոշում կայացրեց, ստեղծեց պաշտպանության կոմիտե, գնաց իր հայրենիքը պաշտպանելու: Այդ օրվա Հայաստանի գերագույն խորհուրդը կարևոր պատմական որոշում կայացրեց, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, համախմբեցինք մեր ժողովրդին, պաշտպանեցինք մեր հայրենիքը: Իհարկե, հնարավոր է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը