Ապրիլի 30-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին մասնակցել են նաև պաշտպանության նախարարության աշխատակիցները, զինված ուժերի զինծառայողներ և ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի, մայրաքաղաքի մի շարք պուրակների հարակից տարածքներում զինծառայողները կատարել են բարեկարգման և ծառատնկման աշխատանքներ, հայտնում են ՊՆ-ից։
Համապետական շաբաթօրյակի շրջանակում ՊՆ վարչական համալիրում ևս անցկացվել է ծառատունկ, որին մասնակցել են ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների ներկայացուցիչները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը