Սարդարապատից Երևան շարժվող «Դիմադրության» շարժման քայլերթը Էջմիածին քաղաքում է․ «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, դիմելով հավաքված քաղաքացիներին, ասաց․
«Քիչ առաջ երիտասարդ մի մայրիկ ասաց՝ Գյումրիից որդուս հետ եկել և ուզում ենք քայլերթին միանալ»։ Այդուհետ շարունակելով խոսքը նա նշեց․
«Այս մի քանի տարիներին մենք սարսափելի հարվածներ ենք տեսել ․ մեր ժոովրդի արժանապատվությունն են ոտնատակ տվել , հատուկ եմ արժանապատվության մասին խոսում այս քաղաքում , մեր հայության հոգևոր կենտրոնում ՝ իր արժանապատվությամբ, իր ամրությամբ հայտնի քաղաքում ։ Մեր արժանապատվությունը, մեր անվտանգությունը, Արցախ աշխարհի ինքնուրույնությունը պաշպանելու վճռական օրերն են հասել ։ Այսօր եկել է այն վճռական պահը, որտեղ որոշվում է՝ լինում ենք՝ իբրև պետություն, կամ Արցախը լինում է հայկական կամ գլուխներս կախ, դավաճանական իշխանության պայմաններում, շարունակելու ենք ամոթ կորցրած ժողովրդի պես ապրել»,-ասաց Գեղամ Մանւոկյաը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը