28 04 2022

Երկու տարվա ընդմիջումից հետո ապրիլի 30-ին կանցկացվի համապետական շաբաթօրյակ

Երկու տարվա ընդմիջումից հետո ապրիլի 30-ին կանցկացվի համապետական շաբաթօրյակ

Ապրիլի 30-ին կանցկացվի համապետական շաբաթօրյակ: Այս մասին այսօր՝ Կառավարության նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար նախարար Գնել Սանոսյանը:

«2020-21-ին կորոնավիրուսի հետ կապված համապետական շաբաթօրյակ չի կազմակերպվել: Իհարկե, որոշ համայնքներ առանձին փոքր միջոցառումներ արել են: Եվ հիմա գործընկեր կառույցների հետ աշխատել ենք` բավական ակտիվ ներգրավված են պաշտպանության նախարարությունը, ոստիկանությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, ԿԳՄՍՆ-ն, առողջապահության նախարարությունը, շրջակա միջավայրի նախարարությունը, էկոնոմիկայի նախարարությունը և մարզպետարանները, Երևան համայնքը»,- նշեց նախարարը:

«Բոլորս աշխատել ենք, բավականին հստակ սխեմա կա, բոլոր վայրերում պատասխանատուներ կան՝ ով, որտեղ, ինչ գործառույթ պետք է անի: Մի խնդիր կարող է լինել՝ կապված եղանակային պայմանների հետ, բայց շաբաթօրյակի օրը չենք փոխի։ Այն վայրերում և մարզերում, որտեղ եղանակային պայմանները թույլ չեն տա, հաջորդ շաբաթ այն կիրականացնենք»,- հավելեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ