28 04 2022

Այսօր հերթը մերն է՝ Սարդարապատից հանուն Արցախի․ Գեղամ Մանուկյան



«Այս օրերին,  այս ամիսներին, այս սուրբ վայրի՝ Սարդարապատի այս բարձունքից  դիմում եմ ձեզ և հայտարարում   այս վայրից իրազեկման երթի մեկնարկը՝  դեպի քաղաքամայր Երևան։ Անցնող 4 օրերի ընթացքում տարբեր վայրերից իրազեկման  երթեր արդեն մեկնարկել  են, 4 վայրն էլ  խորհրդանշական են․  սկսվեց Տավուշից, այն Տավուշից  , որը եղել է հերոսական , բայց ցավոք սրտի այս օրերին, այս շաբաթներին  իշխանությունը չի խորշում խոսել անգամ տարածքային զիջումների մասին, բզիկ-բզիկ անել  սահմանապահ Տավուշը։ 

Երկրորդ վայրը ևս խորհրդանշական է ՝  Տիգրանաշենն էր, Երասխի բարձունքներն էին, որտեղից նաև սկսվեց ահազանգի  երթը։ 2018 թվականին, երբ մեր հայրենակիցները  ելել էին փողոցներ, երբ  իշխանության եկավ Փաշինյանը  այս օրերին նույն Երասխի մոտակայքում , մեր մարտական դիրքերում թշնամին ահագին առաջխաղացում ունեցավ , նույնիսկ այդ օրերին այդ մասին բարձրաձայնելը համարվում էր դավաճանություն, բայց դավաճանությունը  հիմա էլ է շարունակվում, երբ նույն իշխանությունը խոսում է Երասխում հայելային ետքաշման մասին։

Երրոդ վայրը՝  Բաշ-Ապարանը , որը ևս խորհրդանշական է, և վերջապես  Սարդարապատը , այն  Սարդարապատը, որտեղ 104 տարի առաջ տեղի ունեցավ հայության կենաց և մահու կռիվը։  Եվ այդ օրերին  Սարդարապատում ամենահերոսական պայքարը մղեցին  Բեկ-Փիրումյաննները , Արցախի  5-րդ մահապարտ գունդը, որն անձնվիրաբար  կռվեց ։  Այսօր հերթը մերն է՝ Սարդարապատից հանուն Արցախի։»,-այս մասին հայտարարեց Հայաստան դաշինքի անդամ, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ Սարդարապատից  մեկնարկած երթից առաջ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ