Պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Հարգելի Արցախյան Պատերազմի վիրավորներ, դիմում եմ բոլորիդ, առանց բացառության։ Արցախյան պատերազմում զոհված տղերքից հետո ամենամեծ կորուստը մենք ենք կրել, մենք մեր ողջ կյանքը մնալու ենք հաշմանդամ և այս անդառնալի կորուստը միշտ ուղեկցելու է մեզ։ Այդ հողերի համար մենք ենք կռվել և մենք պիտի առաջինը թույլ չտանք, որ այն հանձնեն ու մեր ազգին վախեցն։
Ես որպես Արցախյան պատերազմի վիրավոր, կոչ եմ անում միավորվելու և պաշտպանելու Արցախը և Հայաստանը։ Այսօրվա դասալիք իշխանությունը ցանկանում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, այսինքն մեր ընկերների ու մեր արյունը ուզում է նվիրել թուրքին։ Մենք իրավունք ունենք մեր խոսքը ասելու, մենք պիտի համախմբվենք և թեկուզ ջարդված ձեռքերով կամ ոտքերով շարունակենք պայքարել Հանուն Արցախի և Հայաստանի։ Մենք իրավունք չունենք չպայքարելու։
Բոլորիդ կոչ եմ անում այս պատմական և օրհասական օրերին համախմբվելու և մեր վիրավորների պայքարող թիմը ստեղծելու։ Այո, պիտի վիրավորներով գնանք և նայենք ոստիկանների աչքերին, պիտի նայենք մեր արյամբ պաշտպանած երիտասարդ աղջիկներին փողոցներում քարշ տվող ոստիկանների աչքերին և հարցեր տանք։
Բոլոր նրանք, ովքեր պատրաստ են պայքարելու թող զանգահարեն՝ 093306289 Հեռախոսահամարով։
Հարգանքներով Մանուել Մանուկյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը