Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի ավագանու անդամ Հռիփսիմե Արշակյանը դուրս էր եկել Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժի աշխատանքից: Նա միացել է դիմադրության պայքարին և Տիգրանաշենից քայլերթով գալիս է Երևան:
«Ես իմ քայլով ուզում եմ ցույց տալ Արցախին, որ իրենք մենակ չեն, մենք հայրենիքը հանձնելու մանդատ չենք տվել այս իշխանությանը, դրա մասին պետք է հիշեցնել»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը